Բրյուսելում կայացել է Ալիևի և Միշելի հանդիպումը
  Բրյուսելում կայացել է Ալիևի և Միշելի հանդիպումը
21:26     14 05 2023    
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Հանդիպմանը պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրամիության խորհրդի նախագահին Բրյուսել այցելելու հրավերի համար։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների հետ կապված վերջին ամիսների իրադարձությունները, վաշինգտոնյան բանակցությունները, ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման օրակարգը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բրյուսել   Ալիև   Միշել  


Լրահոս