ԱԳՆ. Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Հայաստանի գործողությունները
  ԱԳՆ.  Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Հայաստանի գործողությունները
12:39     11 05 2023    
Հայաստանը սահմանամերձ շրջաններում ուժեղացնում է ռազմական սադրանքները Ադրբեջանի դեմ: Այսպես, մայիսի 10-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Բասարքեչարի շրջանի Զոդի ուղղությամբ տեղակայված դիրքերից՝ տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակի են ենթարկել՝ ադրբեջանական բանակի հակառակ ուղղությամբ տեղակայված դիրքերը՝ դիտավորյալ սադրանք կատարելով։

Հակառակորդի կողմից արձակված թիրախային կրակի արդյունքում ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Չնայած հայկական կողմին ուղղված նախազգուշացմանը՝ դադարեցնել սադրանքները և իրավիճակի միտումնավոր սրումը, մայիսի 11-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերը ականանետերից կրկին կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է մեր զինծառայողը։

Այն, որ Հայաստանի սադրանքները, ինչպես միշտ, տեղի են ունենում՝ խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունների, ինչպես նաև առաջնորդների միջև բանակցությունների ինտենսիֆիկացման ֆոնին, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Հայաստանի նման գործողությունները, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Հայկական սադրանքները կանխելու համար ԱՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ։ Իրավիճակի կանխամտածված սրման ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս