Հակառակորդի կողմից արձակված թիրախային կրակի արդյունքում ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող:
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Չնայած հայկական կողմին ուղղված նախազգուշացմանը՝ դադարեցնել սադրանքները և իրավիճակի միտումնավոր սրումը, մայիսի 11-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերը ականանետերից կրկին կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է մեր զինծառայողը։
Այն, որ Հայաստանի սադրանքները, ինչպես միշտ, տեղի են ունենում՝ խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունների, ինչպես նաև առաջնորդների միջև բանակցությունների ինտենսիֆիկացման ֆոնին, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Հայաստանի նման գործողությունները, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Հայկական սադրանքները կանխելու համար ԱՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ։ Իրավիճակի կանխամտածված սրման ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։