Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը հաստատակամ է շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանը հաստատակամ է շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ
16:44     08 05 2023    
Մայիսի 8-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ դեմառդեմ հանդիպումից հետո նախարարները շարունակել են քննարկումները ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

Ջեյհուն Բայրամովը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը տեղի կունենա Լիտվա իր պաշտոնական այցի ընթացքում, կծառայի կապերի զարգացմանը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթություն և այլ ոլորտներում:

Խոսելով 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարարն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին, Ադրբեջանը հաստատակամ է շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները լրացուցիչ հնարավորություններ են բացում երկկողմ կապերի զարգացման համար, շեշտել է համագործակցության լայն ներուժի առկայությունը օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքներում համագործակցության համար։ Բացի այդ, նախարարը զրուցակիցներին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում Հայաստանի կողմից տեղադրված ականների ստեղծած սպառնալիքների մասին, և ընդգծվել է այդ խնդրի վերացմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս