Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են Շուշա
  Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են Շուշա
15:34     08 05 2023    
Մայիսի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Շուշա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։

Երկրի ղեկավարն ու առաջին տիկինը ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոմայրուղու 66-81-րդ կիլոմետրում իրականացվող աշխատանքներին։

Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են Դաշալթը գյուղում Զարըսլըչայ պոմպակայանի բացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս