Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Վիլնյուսում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում ասել է՝ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Նախարարը նշել է, որ կողմերը դրական են գնահատել երկրների միջև համագործակցության ներկա մակարդակը։ Մասնավորապես, վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է երկրների միջև քաղաքական երկխոսությունը։
«Մենք անհամբեր սպասում ենք նախագահ Իլհամ Ալիևի այցին Լիտվա այս ամսվա վերջին», - ասել է Լանդսբերգիսը: