Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել՝ ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար
 Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել՝ ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար
12:41     08 05 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել՝ բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել՝ երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ջ.Բայրամովը հայտարարել է՝ իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ Վիլնյուսում կայացած հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։

«Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակի մասին և պատմեցի խաղաղության օրակարգի բարելավմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին, ներառյալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլը: Ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքները, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը. այս բոլոր հարցերը նույնպես օրակարգում են»,- ասել է նա։

Արտգործնախարարը հավելել է, որ չնայած հետհակամարտային շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի փոքր դինամիկային, առաջընթաց է արձանագրվել բոլոր ուղղություններում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցության կապերի վերականգնումը «դեռ չի արդարացրել մեր սպասելիքները»։

«Մենք հայկական կողմին կոչ ենք անում բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար»,- ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս