Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Վիլնյուսում՝ լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի առևտրի 40%-ն իրականացվում է ԵՄ-ի հետ։
Նախարարն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանի՝ որպես տարանցիկ երկրի դերն էլ ավելի կմեծանա։
Ընդ որում, նրա խոսքով, 2022 թվականին Ադրբեջանի տարածքով տարանցումն աճել է մոտ 75 տոկոսով։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համագործակցության կարևոր տեսակետն են հանդիսանում նաև միջխորհրդարանական կապերը: «Դրա համար կարևոր է՝ խորհրդարանական հարաբերությունների շրջանակներում բարեկամական խմբերի միջև հարաբերությունների հետագա ընդլայնումը»։