Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է՝ ԱՀ Բնակարանային զարգացման պետական գործակալության (MİDA) մամուլի քարտուղար Դիանա Դադաշևան։
Նրա խոսքով, Ֆիզուլիի բնակելի համալիրի շինարարությունը հանձնարարվել է ԱՀ Պետական բնակարանային շինարարությանան գործակալությանը, և մայիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են այս համալիրում շինարարական աշխատանքների ընթացքին։
Նա նշել է, որ 8,9 հա ընդհանուր մակերեսով բնակելի համալիրը բաղկացած է 38 շենքից. «4, 5, 6 և 7 հարկանի շենքերից բաղկացած բնակելի համալիրը կունենա 846 բնակարան։ Դրանցից 318 բնակարանը լինելու է երկու սենյականոց, 430-ը՝ երեք, 98-ը՝ չորս սենյականոց։ Ներկայումս համալիրում շինարարական աշխատանքները շարունակվում են բարձր տեմպերով և իրականացվում են բարձր որակով»։