Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, մեկնաբանելով այս մասին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, որ այս տեղեկությունը նորություն չէ։
«Ինչպես գիտեք, ապրիլի սկզբին մեր երկրում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար։
Իրանական կողմն իր հերթին Ադրբեջանի այս քայլից մի քանի օր անց, առանց որևէ հիմքի և միայն փոխադարձության սկզբունքի պատրվակով, դեռ հունվարին՝ որպես անցանկալի անձ է հայտարարել Իրանում մեր երկրի դեսպանատան երկու և գլխավոր հյուպատոսության երկու աշխատակցի։
Մեր երկրի դեմ արված այս քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որոնք արդեն առանց այդ էլ, մի շարք խնդիրներ ունեն»,- հայտարարել է Ա.Հաջիզադեն։