Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը
 Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը
16:14     05 05 2023    
Մայիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի, տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։ Նախարարները քննարկել են նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Չավուշօղլու  


Լրահոս