Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ. Ադրբեջանի ԱԳՆ
 Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ.  Ադրբեջանի ԱԳՆ
11:08     05 05 2023    
Միացյալ Նահանգների Արլինգթոն քաղաքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նրանց ուղեկցող պատվիրակության անդամների մասնակցությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ։ Միաժամանակ նրանք ընդունել են, որ որոշ հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարբեր:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ երկու նախարարներն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս