ԱՄՆ-ում պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 ԱՄՆ-ում պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
10:02     05 05 2023    
2023 թվականի մայիսի 1-4-ը ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ նախարարներին ընդունել են Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային կենտրոնում։ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Նախարարները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումները հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող ընթացիկ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս