Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ
11:38     04 05 2023    
Մայիսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ինչպես Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, հանդիպմանը, որի քննարկման հիմնական թեման նվիրված է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, նա ընդգծել է խաղաղության պայմանագրի համաձայնեցման և ստորագրման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս