Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են տեղեկատվություն տրամադրել պետքարտուղար Բլինկենի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունների երկրորդ օրվա վերաբերյալ։
«Ես ձեզ համար նորություն չունեմ։ Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի առաջխաղացմանը: Մենք կարծում ենք, որ անմիջական երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է, բայց ես պարզապես չեմ ցանկանում իրադարձություններից առաջ անցնել»,- ասել է Պատելը: