Ջոջուգ Մարջանլիում ականի պայթյունից հովիվ է մահացել
  Ջոջուգ Մարջանլիում ականի պայթյունից հովիվ է մահացել
21:00     01 05 2023    
Մայիսի 1-ին Ջաբրայիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղի տարածքում ականի պայթյունից հովիվ է զոհվել։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն են տարածել Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չականազերծված տարածքում։

Ֆիզուլիի շրջանի Գազախլար գյուղի բնակիչ, անասնաբուծությամբ զբաղվող Ալիշով Օգտայ Բայրամ օղլուն (ծնված 1964 թ.) մտել է չականազերծված տարածք, որտեղ պայթել է հակատանկային ականի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջոջուգ-Մարջանլի   Ական  


Լրահոս