Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային
14:52     01 05 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հաղորդագրության մեջ ասվում է. «Խիստ վշտացած եմ՝ Շիրնակ-Ուլուդերե ճանապարհին՝ եղբայրական Թուրքիայի Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենայի վթարի հետևանքով՝ թուրքական փառապանծ բանակի զինծառայողների մահվան և վիրավորվելու լուրով:

Ձեր վիշտը մեր վիշտն է: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ալլահ ռահմեթ էլեսին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս