Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
Կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում, որը Բաքուն կհյուրընկալի այս տարի։
Խոսելով երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի հասնելու և համագործակցության հեռանկարները պարզելու ջանքերի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնատար անձանց կողմնակալությունը բացասաբար է անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Նա հիշեցրել է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոլմանի հակաադրբեջանական հայտարարությունը, որը նա արել էր սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը։ Նախարարն ընդգծել է, որ նման հայտարարությունները անհարգալից վերաբերմունք են հանդիսանում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Իզոբել Քոլմանը խեղաթյուրել է փաստերը հակաահաբեկչական միջոցների մասին, որոնք վերջ դրեցին մեր երկրի ինքնիշխան տարածքներում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությանը։
Zinvor.info