Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են մեկնաբանել հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը։
«Ես չունեմ դիվանագիտական հանդիպումներ կամ համաժողովներ, որոնց մասին կարողանամ հայտնել: Կարող եմ միայն ասել, որ Պետդեպարտամենտը շարունակում է խորապես հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Պետքարտուղար Բլինկենը, ավագ խորհրդական Բոնոն և քարտուղարի օգնականի պաշտոնակատար Հոգանը չափազանց նվիրված են այս հարցին:
Երբ հնարավորություն ընձեռնվեց, պետքարտուղար Բլինկենն անմիջականորեն կապ հաստատեց երկու կողմերի հետ և կշարունակի դա անել, բայց ես այս պահին հայտնելու ոչինչ չունեմ»,- ասել է Պատելը: