Ադրբեջանի նախագահ. Դրոշի այրումը ոչ մեկին պատիվ չի բերում
  Ադրբեջանի նախագահ.  Դրոշի այրումը ոչ մեկին պատիվ չի բերում
09:41     29 04 2023    
Դրոշ այրելը ոչ մեկին պատիվ չի բերում: Այսօր մեր դրոշները՝ երկու եղբայրական երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, միասին ծածանվում են Աղրը դաղում, Մուրով դաղում, Զանգեզուրի, Շուշայի լեռներում, և դրանք հավերժ, միշտ կծածանվեն միասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը թուրք մարզիկներ Ջանսու Բեքթաշի, Գամզե Ալթունի և Նուրայ Գյունգյորի հետ հանդիպմանը, որոնք Իրևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հաղթանակը նվիրեցին Ադրբեջանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև