Նախարար. ԱՄՆ ջանքերի շնորհիվ Հայաստանը վերադարձել է բանակցային գործընթաց
  Նախարար.  ԱՄՆ ջանքերի շնորհիվ Հայաստանը վերադարձել է բանակցային գործընթաց
20:19     27 04 2023    
Եթե մենք չհավատայինք խաղաղ գործընթացին, ապա չէինք նախաձեռնի այն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել խաղաղության ուղղությամբ. «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ի ջանքերի արդյունքում Հայաստանը վերադարձավ բանակցային գործընթաց: Մենք մասնակցելու ենք այս գործընթացին։ Մենք ամեն ինչ կանենք խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս