Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, երկու երկրները պետք է գնան բանակցությունների ճանապարհով. «Այսօր կա խաղաղության հնարավորություն։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության նախաձեռնությամբ: Մենք ողջունում ենք դա: Ես ցանկանում եմ, որ խաղաղ գործընթացը շարունակվի բանակցությունների միջոցով: Մենք իսկապես ցանկանում ենք, որ վերջապես խաղաղություն հաստատվի»։
Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հավելել է, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
Քեթրին Կոլոնայի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կբերի «երկար սպասված խաղաղություն, որից կշահեն բոլոր կողմերը։
Ֆրանսիան, իր հերթին, միշտ ձգտում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և այլ նպատակ չի հետապնդում»,- հավելել է նա։