Ջեյհուն Բայրամով. Ֆրանսիայի հետ մեր փոխադարձ ներդրումները հասել են մի քանի միլիարդ եվրոյի
  Ջեյհուն Բայրամով.  Ֆրանսիայի հետ մեր փոխադարձ ներդրումները հասել են մի քանի միլիարդ եվրոյի
16:41     27 04 2023    
Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև փոխադարձ ներդրումները հասել են մի քանի միլիարդ եվրոյի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Մեր հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- ասել է Բայրամովը։

Անցյալ տարի լրացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս ընթացքում հարաբերությունները զարգացել են շատ դինամիկ, ընդ որում՝ տարբեր ոլորտներում, նշել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ դա ներառում է համատեղ էներգետիկ նախագծեր, տիեզերական, հումանիտար, սոցիալական և այլ ոլորտներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս