Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները կարելի է բնութագրել որպես տարբեր ոլորտներ ընդգրկող հաջող համագործակցություն։ «Այս երկար ժամանակահատվածում մենք համատեղ խոշոր ծրագրեր ենք իրականացրել մի շարք ռազմավարական ոլորտներում», - հավելել է նա:
Ջեյհուն Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք Ֆրանսիայի հետ հարաբերություններում բարդությունների պատճառ չի եղել և միշտ տրամադրված է եղել համագործակցությունը զարգացնելուն։ Արտգործնախարարի խոսքով, նույնիսկ ամենադժվար պահերին Ադրբեջանը փոխադարձ շփումների կողմնակից է եղել: