Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Սպասվում է, որ Հայաստանը շուտով կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Սպասվում է, որ Հայաստանը շուտով կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ
15:30     27 04 2023    
Ակնկալվում է, որ Հայաստանը շուտով կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային հանրության կոչերի շնորհիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության կոչ անել և պատրաստ է շարունակել հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։

Բայրամովի խոսքով, հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարին տեղեկացրել է հետհակամարտային փուլում Ադրբեջանի դիրքորոշման մասին, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս