Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության կոչ անել և պատրաստ է շարունակել հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։
Բայրամովի խոսքով, հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարին տեղեկացրել է հետհակամարտային փուլում Ադրբեջանի դիրքորոշման մասին, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։