Ալեքսեյ Արեստովիչը՝ Լաչինի անցակետի մասին
|
|
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրմանը։
|
«Մի քանի օր առաջ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ տրանսպորտային զարկերակը։
Երբ երկուսուկես տարի առաջ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո, շատ ադրբեջանցիներ բարոյական անկման մեջ էին. «...մինչև վերջ չենք կռվել, բավարար չենք ստացել», -ես նրանց ասացի, սա միայն սկիզբն է: Ամեն ինչ ձերը կլինի։ Հինգ տարի կպահանջվի ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար, և այս հինգ տարին արդեն ծրագրված է։
Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ցուցադրում է երկարաժամկետ խաղի փայլուն մակարդակ։
Միայն կարելի է նախանձել»,- գրել է Ա.Արեստովիչը։
Հեշթեգներ.
Արեստովիչ
Ադրբեջան