Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի կայքին, փաստաթղթում ասվում է. «1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ կարգադրում եմ 1500 մանաթի չափով միանվագ նյութական օգնություն տրամադրել 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, 750 մանաթի չափով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, հատուկ նշանակության կազմավորումների աշխատակիցներին, ովքեր առաջադրանքներ են կատարել ի շահ բանակի կամ նավատորմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադ քաղաքի պաշտպանության համար համապատասխան մեդալով և կրծքանշանով պարգևատրված անձանց, ինչպես նաև Լենինգրադ քաղաքի շրջափակման մասնակիցներին:
Կարգադրությունը կատարելու համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից կհատկացվի 2,9 մլն մանաթ: