Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ իր ինքնիշխան տարածքում անցակետի ստեղծումը Ադրբեջանի լեգիտիմ իրավունքն է և բոլոր միջազգային կանոնների շրջանակներում է։ Անցակետի ստեղծման որոշումը կայացվել է ազգային անվտանգության ապահովման համար, քանի որ հայկական կողմը, հակառակ եռակողմ հայտարարության դրույթներին, շարունակում է Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքները, ճանապարհն օգտագործում է անօրինական գործողությունների, զինվորական անձնակազմի, զինամթերքի և ականների տեղափոխման համար:
Կոնկրետ այս դեպքում պնդումները, թե անցակետի բացումն իբր ազդել է խաղաղ գործընթացի և տարածաշրջանում կայունության վրա, սխալ են։ Ընդհակառակը, այս քայլը կծառայի նշված անօրինական գործողությունների արդյունավետ կանխմանը։
Հիմնավորում չունեն նաև կանադական կողմի պնդումները, թե իբր Լաչինի ճանապարհը փակ է։ Սահմանային անցակետը կկարգավորի երկու ուղղություններով երթևեկությունը: Մենք վերահաստատում ենք Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների կողմից այս ճանապարհը թափանցիկ և կանոնավոր հատելու պայմանների առկայությունը՝ եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան և քաղաքացիների տեղաշարժի անվտանգությունը երաշխավորող այս լրացուցիչ միջոցառման շրջանակներում:
Վերոնշյալի հետ մեկտեղ մենք հայտարարում ենք Կանադայի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի ղարաբաղյան շրջանը «Լեռնային Ղարաբաղ» անվանելու անթույլատրելիության մասին»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարությունում։