Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիա
 Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիա
11:46     25 04 2023    
Ապրիլի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Բուլղարիա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Սոֆիայի օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Իլհամ Ալիևին դիմավորել են՝ Բուլղարիայի տնտեսական քաղաքականության հարցով փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Խրիստո Ալեքսիևը, նախագահի արտաքին կապերի հարցով քարտուղար Ռուսի Իվանովը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բուլղարիա  


Լրահոս