ԵԽ հանձնակատարը խոշտանգումների ենթարկված ադրբեջանցի զինվորի լուսանկարի տարածումն անվանել է վայրագություն
 ԵԽ հանձնակատարը խոշտանգումների ենթարկված ադրբեջանցի զինվորի լուսանկարի տարածումն անվանել է վայրագություն
11:01     25 04 2023    
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վայրագություն է անվանել՝ սոցիալական ցանցերում խոշտանգումների ենթարկված ադրբեջանցի զինվորի լուսանկարի տարածումը։

Ըստ Zinvor.info-յի, նա երկուշաբթի օրը նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել՝ Ստրասբուրգում Եվրախորհրդի գարնանային նստաշրջանի ժամանակ։

Հանձնակատարը հիշեցրել է, որ ադրբեջանցիները խոշտանգումների են ենթարկվել ոչ միայն վերջին պատերազմի ժամանակ.

«Սոցցանցերում խոշտանգումների ենթարկված ադրբեջանցի զինվորի կերպարի տարածումը՝ նրա անվան հիշատակմամբ նվաստացնում է թե՛ նրան, թե՛ նրա ընտանիքին»,- ընդգծել է Դ. Միյատովիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽ   Ադրբեջան  


Լրահոս