Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Իր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի բացումը Ադրբեջանի ինքնիշխան և լեգիտիմ իրավունքն է։ Այն պնդումը, թե իբր այս քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, ցանկացած միջազգային փաստաթղթին կամ դատարանի որոշմանը, որևէ հիմք չունի։ Ադրբեջանը, ինչպես միշտ, իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչին-Խանքենդի ճանապարհով շարժվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը և շարունակելու է համապատասխան միջոցառումներն այդ ուղղությամբ։
Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու Ադրբեջանի ջանքերի ֆոնին, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, ֆրանսիական կողմը չպետք է խոչընդոտի գործընթացին՝ դրսևորելով նման միակողմանի դիրքորոշում»,- ասել է Այխան Հաջիզադեն: