ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Երևանում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը
  ԱԳՆ.  Խստորեն դատապարտում ենք Երևանում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը
12:32     24 04 2023    
Մենք խստորեն դատապարտում ենք Երևանի Ազատության հրապարակում ջահերով երթի ժամանակ նախապես ծրագրված և կազմակերպված՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Հայաստանի կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու ատելության հողի վրա նման հանցագործությունները և այլատյացության գործողությունները»,- նշել է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս