Սահիբա Գաֆարովան նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
 Սահիբա Գաֆարովան նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
10:34     22 04 2023    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեյչևի կողմնակալ հայտարարությունների վերաբերյալ, ով «Ռուսարմինֆո» լրատվական գործակալության եթերում կանխակալ կարծիք է հայտնել Ադրբեջանի մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը։

Նամակում ասվում է, որ երկու երկրների և խորհրդարանների միջև համագործակցության դինամիկ զարգացման, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերի ֆոնին, Պետական դումայի Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեյչևը՝ ռուս-հայկական եթերում հայտարարություններ է արել՝ «Ռուսարմինֆո» լրատվական գործակալությանը, որոնք մեծ անհանգստությամբ են ընդունվել Ադրբեջանում։

Օլեգ Մատվեյչևի մեղադրանքները Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, «Ադրբեջանի կողմից հակամարտություն հրահրելու մասին» նրա պնդումները մեծ ափսոսանք են առաջացնում և բացարձակապես անընդունելի են։ Հատկապես ցավալի է, որ նման «կարծիք» է հայտնում Պետդումայում տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու կոմիտեի նախագահի տեղակալը։

Որպես տեղեկատվական գործունեությամբ զբաղվող պաշտոնատար անձ՝ Օ.Մատվեյչևը պետք է ավելի հստակ պատկերացում ունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հասկանա, որ նման արտահայտությունները ստվեր են գցում՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդական գործունեության վրա, ասվում է Գաֆարովայի նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս