ԿԽՄԿ մեքենաներն անարգել անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
ԿԽՄԿ մեքենաներն անարգել անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
14:01     19 04 2023    
Խանքենդի-Լաչին ճանապարհին պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաների անարգել երթևեկության համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ Խանքենդիից Լաչինի ուղղությամբ անարգել անցել են ութ մարդատար և հինգ բեռնատար մեքենա։

Ցուցարարները չեն խանգարում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ բողոքի ակցիան շարունակվում է արդեն 129 օր։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան