Ասադովը՝ Կոբախիձեին. Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ինքնաթիռի վթարի հետևանքները վերացնելու համար
  Ասադովը՝ Կոբախիձեին.  Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ինքնաթիռի վթարի հետևանքները վերացնելու համար
11:06     12 11 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ վարչապետ Ալի Ասադովը կապ է հաստատել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ Վրաստանում Թուրքիայի Ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ վթարի հետևանքները վերացնելու, որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև դեպքի վայր ուղարկել Ադրբեջանի ԱԻՆ համապատասխան անձնակազմը և այլ անհրաժեշտ աջակցության միջոցառումներ ձեռնարկել։

Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ նշելով, որ վրացական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայումս աշխատում են դեպքի վայրում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը և թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը կապի մեջ են իրենց վրացի գործընկերների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները տեղի ունեցած ողբերգության հետ կապված։
Zinvor.info

Հեշթեգներ. Ասադով   Կոբախիձե  


Լրահոս