Էրդողանը՝ Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռի վթարի մասին. մենք սերտորեն համագործակցում ենք Բաքվի և Թբիլիսիի հետ
  Էրդողանը՝ Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռի վթարի մասին.  մենք սերտորեն համագործակցում ենք Բաքվի և Թբիլիսիի հետ
11:21     12 11 2025    
Թուրքիայի իշխանությունները սերտորեն համագործակցում են Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների հետ՝ Թուրքիայի Ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի վայրում որոնողափրկարարական գործողությունների հարցում։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նա այս մասին հայտարարել է Անկարայում կայացած քաղաքաշինության գագաթնաժողովում։

«Խորը վշտով ստացա Վրաստանի և Ադրբեջանի սահմանին Թուրքիայի Ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի մասին լուրը։ Մենք սերտորեն համագործակցում ենք երկու երկրների իշխանությունների հետ՝ որոնողափրկարարական գործողությունների հարցում», - ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հաստատել է զոհերի առկայությունը՝ առանց ճշգրիտ թիվ նշելու։

«Հուսով եմ, որ միջադեպի արդյունքում զոհերի թիվը նվազագույն կլինի», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս