Ադրբեջանի նախագահ. Ղարաբաղը մեր ներքին գործն է
  Ադրբեջանի նախագահ.  Ղարաբաղը մեր ներքին գործն է
11:01     19 04 2023    
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն։ «Ադրբեջանը լիակատար ազատություններ ունեցող մի երկիր է, որտեղ առկա են ժողովրդավարության բոլոր հիմքերը, և այդ հարցերը հարցը պետք է իր լուծումը գտնեն մարդու իրավունքների հիման վրա», - ընդգծել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ