Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Անջատողականների հիմնական ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին շների պես քշեցինք Ղարաբաղից, ծնկի բերեցինք նրանց։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ», - հայտարարել է Ալիևը։