Իլհամ Ալիև. Հայաստանը պետք է այսօր կրկնի Ղարաբաղի մասին մեր խոսքերը
  Իլհամ Ալիև.  Հայաստանը պետք է այսօր կրկնի Ղարաբաղի մասին մեր խոսքերը
10:26     19 04 2023    
Հայաստանը, որը ժամանակին ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», այսօր պետք է կրկնի մեր խոսքը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Որովհետև եթե ասել է «Ա», ուրեմն «Բ» էլ պետք է ասի»։ Հայաստանը, որը հիմք ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը և պատրաստակամություն է հայտնել դրա հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս