Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Գուբադլիում, Քելբաջարում, Լաչինում, Շուշայում, Հադրութում, Թալիշում և հարյուրավոր գյուղերում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այսօր Զանգեզուրի լեռներում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, չմոռանանք սա. կարո՞ղ են հայերը մոտենալ այս դրոշին: Կարո՞ղ են այդ մարդանման արարածը և նրա նմանները մոտենալ այս դրոշին: Նրանք կվախենան նույնիսկ հեռվից նայել այս դրոշին»,- ընդգծել է պետության ղեկավարը։