Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սա ինչ-որ անհատի պատահական գործողություն չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական գործողությունն է: Շատ պատճառներ կան, որոնք հիմք են տալիս ասելու սա։ Նախ, արարքը կատարած արարածն անմիջական կապի մեջ է Հայաստանի իշխող օղակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երկրորդը՝ այդ արարածը ոչ մի պատիժ չի կրել, ընդհակառակը, նրան հերոսացնում են Հայաստանում», - նշել է երկրի ղեկավարը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրոշը վառողի նկատմամբ ոչ մի պատիժ, նույնիսկ տուգանք չի կիրառվել: Իսկ նման արարքը կատարվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ, և դրան արձագանք չկա։ Սա խոսում է այն մասին, որ արարքի հեղինակը իշխանություններն են, Հայաստանի կառավարությունը: