Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հարգում է Հոլոքոստի զոհերի հիշատակը
 Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հարգում է Հոլոքոստի զոհերի հիշատակը
12:34     18 04 2023    
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հարգում է Հոլոքոստի զոհերի հիշատակը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի էջում։

«Այսօր մենք հարգում ենք Հոլոքոստի բոլոր զոհերի հիշատակը։ Մենք հիշում ենք զոհերին, բայց հիշում ենք նաև նրանց տոկունությունն ու արիությունը։ Նրանց անհնազանդությունը մեր հաղթանակն է»,- նշված է հրապարակման մեջ:

Հոլոքոստի զոհերի և դիմադրության հերոսների հիշատակի օրը Իսրայելում նշվում է ապրիլի 18-ին։ Այս օրը Իսրայելում հիշում են Հոլոքոստի ժամանակ սպանված վեց միլիոն հրեաներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս