Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվել է բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի՝ կառավարությանն ուղղված բանավոր հարցմամբ Խոջալուի ողբերգությանը նվիրված կարճ բանավեճի ժամանակ։
Բանավեճի ընթացքում Կառավարության անունից հարցերին պատասխանել է արտաքին գործերի փոխնախարար լորդ Ահմադը։
Լորդ Ֆլայթը խնդրել է ներկայացնել բրիտանական կառավարության դիրքորոշումը Խոջալուի ողբերգության հետ կապված։ Լորդ Ահմադն ընդգծել է, որ կառավարությունը 1992 թվականին Խոջալիում տեղի ունեցածն ընկալում է որպես Ադրբեջանի պատմության ողբերգական դրվագ, և Մեծ Բրիտանոայի այն ժամանակվա կառավարությունը իրավացիորեն դատապարտել է կատարվածը։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանի կողմից ծաղկեպսակ դնելը Խոջալուի զոհերի հիշատակին Բաքվում կանգնեցված «Մոր ճիչը» հուշարձանին բրիտանական կառավարության ցավակցության արտահայտություն է։