ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, իր զինված ուժերը ամբողջությամբ դուրս չի բերել ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ և պարբերաբար շարունակում է ռազմական և քաղաքական սադրանքները։ Նա նա նշել է նաև, որ երկու ադրբեջանցի զինծառայող գերի են ընկել, որոնցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է նրանց անհապաղ ազատ արձակման կարևորության մասին։