Խոսնակ. Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունը և միտումնավոր մեծացնում լարվածությունը տարածաշրջանում
  Խոսնակ.  Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունը և միտումնավոր մեծացնում լարվածությունը տարածաշրջանում
11:32     15 04 2023    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) նիստում խոսել է Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների մասին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունից։

Սահիբա Գաֆարովան իր ելույթում հանգամանորեն խոսել է Հայաստանի կողմից ձեռնարկվող սադրանքների մասին։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունն այդ երկրում և միտումնավոր մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում. «Հայաստանի Զինված ուժերը և հայկական անօրինական զինված կազմավորումները շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների»։

Խորհրդարանի նախագահը նշել է, որ երեք օր առաջ Հայաստանը սահմանին հերթական ռազմական սադրանքն է իրականացրել, որի արդյունքում երեք ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Սահիբա Գաֆարովան հավելել է, որ մի քանի օր առաջ Հայաստանը ձերբակալել է սահմանին անհայտ կորած երկու ադրբեջանցի զինծառայողի. «Սոցցանցերում տարածվել են ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի կադրեր։ Միջազգային կազմակերպությունները պետք է հետաքննեն այս փաստը և պատշաճ գնահատական տան դրան»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս