Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան
Zinvor.info-յին ասել է, որ կոմիտեն կապի մեջ է նրանց ընտանիքների և համապատասխան կառույցների հետ։
«Մեր նպատակն է՝ հնարավորինս շուտ կազմակերպել ԿԽՄԿ-ի աշխատակիցների այցելությունները այդ անձանց: Կոմիտեի մանդատի համաձայն՝ այցի ընթացքում կգնահատվեն զինծառայողների պահման ու նրանց հետ վերաբերմունքի պայմանները։
Նրանց նույնպես պետք է հնարավորություն տրվի կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ն իր դիտարկումների և առաջարկությունների մասին տեղեկատվությունը կիսում է միայն ձերբակալվածների ներկայացուցիչների հետ»,- ընդգծել է Ի.Հուսեյնովան։