Ջեյհուն Բայրամով. Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ
  Ջեյհուն Բայրամով.  Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ
15:17     12 04 2023    
Անցյալ տարվա դեկտեմբերից՝ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում դադարեցվել են անմիջական շփումները՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղան: Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով, այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս