ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը հավատարիմ է մնում ԵԱՀԿ սկզբունքներին
  ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը հավատարիմ է մնում ԵԱՀԿ սկզբունքներին
13:01     12 04 2023    
ԵԱՀԿ-ին անդամակցելու առաջին օրերից Ադրբեջանը եղել է դրա ակտիվ մասնակիցը և հավատարիմ է մնում կազմակերպության սկզբունքներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ-ի առաջնահերթությունները համընկնում են Ադրբեջանի նպատակների և առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, գենդերային հավասարությունը և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս