Այն, որ Հայաստանի սադրանքները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության պայմանագրի բանակցությունների լուրջ կոչերի ֆոնին, ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Հայաստանի նման ռազմական սադրանքներն ուղեկցվում են ինչպես քաղաքական սադրիչ քայլերով, այնպես էլ հայտարարություններով։
Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։
«Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտմամբ, ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։ Հայաստանի այս գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Հայաստանի սադրանքները կասեցնելու համար Ադրբեջանի Զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ սադրանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա»,- հայտարարել են ԱԳՆ-ում։